Ամերիկյան NDI–ի հարցումներով Վրաստանում իշխող դաշինքն ավելի ցածր վարկանիշ ունի այսօր, քան Սահակաշվիլու կուսակցությունը


17:24 , 20 հոկտեմբեր, 2015

Ամերիկյան NDI–ի հարցումներով իշխող դաշինքն ավելի ցածր վարկանիշ ունի այսօր, քան Սահակաշվիլու կուսակցությունը, և խորհրդարանական ընտրություններում վերջինիս հաղթանակի հավանականությունը բավական բարձր է: Եթե վրացական Իվանիշվիլուն չխանգարի ռուսաստանյան փորձառությունը, ապա Վրաստանը հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո կհամալրի քրիստոնեության վրա հիմնված արևմտյան քաղաքակրթության ընտանիքը: Նման բան մեր մասին ասել, դժբախտաբար, չեմ կարող, չնայած որպես պետական կրոն քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդն ենք: