Panorama.am-ը գրում է.
Երևանի մամուլի ակումբն ամփոփել է, թե ինչպես են վերնագրել հայաստանյան լրատվամիջոցները Փերինչեքի գործով ՄԻԵԴ կայացրած վճիռը:
«Սովորաբար հայաստանյան լրատվամիջոցներից հաճախ բողոքներ են լինում վերնագրերի կապակցությամբ: Քանի որ դրանք կարող են կապ չունենալ բուն հրապարակման հետ, ավելին՝ կարող են հակառակ իմաստն արտահայտել կամ իմաստ չարտահայտել ընդհանրապես, լինել վիրավորական, էժանագին-գրավիչ, 18+ ցուցումով՝ անտեղի կամ հատուկ -18 տարիքովներին հրապուրելու համար, «տեսանյութ/լուսանկարներ» խոստումով, որոնք ոչ մի առնչություն չունեն հրապարակման բովանդակության հետ: Շարքը, ցավոք, կարող է շարունակել ցանկացած մեդիա սպառող: Սակայն այս անգամ խոսքը ճիշտ հակառակի մասին է:
Հոկտեմբերի 15-ի ՄԻԵԴ-ի վճիռը՝ Փերինչեքի գործով մի տեսակ լիակատար ադեկվատության թեստի նման մի բան դարձավ հայաստանյան ԶԼՄ-ների համար: Պատճառները ամենատարբեր կարող են լինել: Իսկ պատկերն՝ ահավասիկ:
Քանի դեռ վճիռը չէր կայացվել, տեղական մամուլը այդպես էլ՝առանց ավելորդ զարդարանքների ազդարարում էր՝ «ՄԻԵԴ-ը Փերինչեքի գործով վճիռ կկայացնի հոկտեմբերի 15-ին»: Ամենամեծ «զարդարանքը» այս փուլում, այս թեմայի պարագայում զգուշավոր հարցական նշանն էր՝ «Ինչ վճիռ կկայացնի ՄԻԵԴ–ը Փերինչեքի գործով. սպասումները զգուշավոր են»:
Հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռը: Լրատվամիջոցներն առանց դեսուդեն ընկնելու, որքան էլ զարմանալի է, առանց սենսացիոն արտահայտություններ անելու հենց այդպես էլ գրեցին՝ «ՄԻԵԴ-ը հրապարակեց Փերինչեքի գործով վճիռը»: Կամ՝ «ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Դողու Փերինչեքի գործով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



