BlogNews.am-ն արդեն պատմել է երգիչ Արման Հովհաննիսյանի և երգչուհի Վալերիայի դուետի մասին: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմանի նոր համագործակցությունը: 

«Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի «Nokia» կինոթատրոնում տեղի ունեցավ լեգենդար երգիչ Քրիս Դե Բուրգի մենահամերգը, որին որպես հատուկ հյուր հրավիրած էր Արման Հովհաննիսյանը: Նրանք միասին հանդես եկան զուգերգով՝ կատարելով Քրիս Դե Բուրգի հայտնի «Lаdy in Red» հիթը»,-պարզաբանեց Արման Հովհաննիսյանի մենեջեր Լուսինե Արշակյանը:

Լուսինեն նշեց, որ երգը կատարել են անգլերեն տարբերակով, բայց Արման Հովհաննիսյանի խնդրանքով երգի մի հատված Արմանը կատարել է հայերեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել