Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 23-ամյա Միշա Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DA 595 համարանիշի ավտոմեքենայով Գեղակերտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 36-ամյա Իշխան Մնացականյանին պատկանող Камаз մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Մ. Հակոբյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Սուրեն Դումանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել