Այսօր Հրթիռահրետանավորի տոնն է: Մի տարածված խոսք կա, որը կարող ես տեսնել՝ մուտք գործելով ցանկացած հրետանային զորամաս՝ «Հրետանին պատերազմի աստվածն է»: Ինձ թվում է՝ հատկապես այս տարի հասկացաք՝ ինչ մեծ դեր ունի հրետանին հայոց բանակում, ինչպես կարողացան մեր հրետանավորները մի քանի օրում լռեցնել թշնամուն: Ընդհանրապես հրթիռահրետանային զորամասի զինվոր են դարձնում հիմնականում լավ մաթեմատիկական գիտելիքներ ունեցող նորակոչիկներին: Մենք այսօր ունենք հիանալի հրետանավորներ, որոնք մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորներից են, ձեր աչքով տեսաք՝ ինչպես կարողացան ճշգրիտ կատարել իրենց առջև դրված առաջադրանքները, և բացի լավ մասնագետներից՝ նրանք նաև հոգատար սպա են և լավ ընկեր: Ուրախ եմ, որ ես էլ բախտի բերմամբ դարձա հրետանավոր և ամենակարևորը՝ ճանաչեցի ձեր տեսակը: Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/914824655268555?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել