Անցնող շաբաթը խիստ անհանգիստ էր Թուրքիայի համար: Շաբաթվա սկզբին, եռօրյա սգից դեռևս դուրս չեկած, Վանում կրկին սպանվեցին թուրքական զինուժի զինվորներ, ովքեր անցել էին լայնամասշտաբ ձերբակալությունների: Չնայած PKK-ն հայտարարել էր միակողմանի հրադադարի մասին, սակայն, տրվելով Թուրքիայի սադրանքներին, կրկին անցավ ռազմական ակտիվ գործողությունների: Թուրքիայի հարավարևելյան շրջաններում արդեն շաբաթվա երկրորդ կեսին PKK-ն սկսեց ավելի հանդունգն դրսևորումներով պայքարել թուրքական բանակի դեմ, անգամ Քուրդիստանի դրոշն էին բարձրացնում տարբեր քաղաքներում: Բացի ռազմական անհանդուրժողականությունից, եղան նաև քաղաքական բնույթի անհնազանդություններ՝ Դիարբեքիրում քրդերն արգելեցին ԱԶԿ-ի ակտիվիստներին բաժանել քարոզչական բուկլետներ և իրականացնել քարոզչություն՝ քարկոծելով ակտիվիստների ավտոմեքենան դուրս հանեցին Դիարբեքիր քաղաքից: Արտաքին քաղաքական դաշտում ևս Թուրքիայի խաղը շատ տարօրինակ էր, նրա մեղադրանքները Ռուսաստանին մի փոքր հանդարտվեցին, փոխարենը մեղադրանքներ հնչեցին Արևմուտքի և Եվրոպայի հասցեին՝ Թուրքիայի ազգային շահը վտանգելու համար: Սակայն կրկին քննադատություններում թիրախավորեցին Ռուսաստանին և մեղադրեցին անգամ Թեհրանին, ով իր երկրի պետական հեռուստաընկերությամբ ցուցադրել էր իր ռազմական հզորությունը: 

Վերջապես Թուրքիան այդպես էլ չկողմնորոշվեց սույն թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայում հնչած պայթունի արդյունքում զոհերի թվի մեջ: Պաշտոնական տվյալներն ասում են մեկ այլ բան, առողջապահության նախարարության տվյալները՝ մեկ այլ թիվ, ընդդիմադիր կուսակցությունները հրապարակեցին մահացածների ցուցակը մեկ այլ թվով: 
Անցնող շաբաթը Թուրքիայի համար եղավ բավականին զգայուն թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել