ՀՀԿ խորհրդի անդամներ Արտակ Զաքարյանը եւ Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցեցին «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորումի աշխատանքներին: «Հայազն» միության ներկայացուցիչներ Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը եւ բլոգեր Արմեն Հովհաննիսյանն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ քննադատեցին այդ եւ այդօրինակ ֆորումներին Հայաստանի մասնակցությունը:
«Խոր սրտի ցավով տեղեկացանք, որ հերթական անգամ ՀՀԿ-ն դավաճանեց իր հիմնադիր Աշոտ Նավասարդյանի սկզբունքներին: Հայկական քաղաքական էլիտայում, լինի ՀՀԿ-ն թե ԲՀԿ-ն, Եվրասիական ինտեգրացիային բավական նորմալ են վերաբերվում, ավելին` ակտիվորեն մասնակցում են Եվրասիական ինտեգրացիային եւ դրա տարածմանը Հայաստանում: Սա առաջին դեպքը չէ: Սակայն ազգային առումով շատ կարեւոր սկզբունք է խախտվել` համաձայնագրի մեջ ստորագրություն է դրվել մի կուսակցության հետ, որի գաղափարախոսությունը հայ ազգի ոչնչացումն է. խոսքը Ալիեւի «Ենի Ադրբեջան» կուսակցության մասին է: Դա այն ուժն է, որ ամիսներ առաջ արդարացրեց եւ հերոսացրեց Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին: Մենք կարծում ենք, որ ադրբեջանական որեւէ կուսակցության, որեւէ քաղաքական ուժի հետ ստորագրություն դնելը հավասարազոր է այդ ուժի` մինչ այդ հնչեցրած կարծիքներին համաձայն լինելուն»,- հայտարարեց Արմեն Մկրտչյանը:
Արմեն Հովհաննիսյանը հարցադրում արեց. «Ո՞վ է հարցրել մեր քաղաքացուն, ո՞վ է քննարկել, թե այդ ֆորումին մասնակցելը որքանով է համապատասխանում մեր շահերին, ի՞նչ ունենք մենք ստանալու Ղազախստանի հետ փաստացի մեկ ֆեդերատիվ պետական կառուցի մեջ գտնվելուց: Երբեւէ մեզ մոտ քննարկվե՞լ է, թե ինչ է եվրասիականությունը: Ինչո՞ւ Հայաստանում չկա անկախական իրական կենտրոն, որը հանդես գա մեր ինքնիշխանության տեսակետից, որ հայերն իրենց երկրում լինեն ինքնիշխան ազգ, ինքնիշխան պետություն ստեղծեն եւ հարաբերվեն տարբեր երկրների հետ, որը նորմալ երեւույթ է: Ինչո՞ւ են ուզում մեզ անպայման մտցնել ինչ-որ միությունների մեջ՝ եվրոպական, եվրասիական: Փաստորեն, ամեն կերպ ուզում են այնպես անել, որ ոչ թե մենք որոշենք մեր ճակատագիրը, այլ որոշեն ուրիշ մայրաքաղաքներում: Ես դրա իմաստը հասկանում եմ եւ համարում եմ շատ վտանգավոր»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Արմեն Աղայանի խոսքով. «Հայաստանի համար բացարձակապես անիմաստ է գտնվել որեւէ վերպետական կազմավորման շրջանակներում: Հավասարապես դատապարտելի է թե՛ Եվրասիական միության ստեղծմանն ուղղված քայլերը, թե՛ այն քայլերը, որոնք մեզ նվաստացուցիչ պայմաններով դարձնում են Եվրոպայի հարեւան` հետագայում մեկ այլ` Եվրոպական վերպետական կազմավորման մեջ մտնելու բավական տխուր հեռանկարով: Հայաստանն ու հայ ազգն ունեն առանձնահատուկ խնդիրներ, առանձնահատուկ հարեւանություն, առանձնահատուկ բարդ պայմաններ: Այս ամենի պայմաններում մեզ ուղղակի անհրաժեշտ է բացարձակ ինքնիշխանություն: Դատապարտելի է նախաձեռնությունը՝ լինի ՀՀԿ-ի կողմից, ԲՀԿ-ի կամ որեւէ այլ կուսակցության: Որպես պահանջ` ժամ առաջ դադարեցնել»,- նշեց Արմեն Աղայանը:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=515550848478442&set=a.101206616579536.2647.100000705951911&type=1&ref=notif¬if_t=like&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել