Araratnews.am-ը գրում է.
ՀՀ 2016թվականի բյուջեի նախագծով չեն բարձրանա ո´չ աշխատավարձերը, ո´չ կենսաթոշակները։ Կազդի՞ այս հանգամանքն աղքատության խորացման վրա՝ հետաքրքրվեցինք տնտեսագոտ Վիլեն Խաչատրյանից: Նրա կանխատեսմամբ՝ Հայաստանում հաջորդ տարի աղքատությունն ավելի կխորանա:
«Աշխատավարձերի աճն առնչվում է բյուջետային հիմնարկների աշխատողների հետ: Նրանց աշխատավարձն էլ, բնականաբար, նվազագույնից բարձր է, այսինքն՝ ստացած եկամուտները չեն դասակարգվում աղքատության շեմի մեջ. նրանց եկամուտն ավելի է, քան երկու դոլարը, ուստի աղքատների շարքում դասվել չեն կարող»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը Վլիեն Խաչատրյանը:
Մյուս կողմից էլ՝ տնտեսագետը նշեց, եթե ընտանիքը բազմանդամ է, եւ այդ ընտանիքում աշխատում է միայն մեկը, ապա տվյալ ընտանիքը եւս կարող է համարվել աղքատ:
Ինչ վերաբերում նպաստ եւ թոշակ ստացող ընտանքիների սոցիալական վիճակին, Վիլեն Խաչատրյանն ասաց. «Նպաստառուների եւ կենսաթոշակառուների թիվն ավելանալու է, այսինքն՝ մարդիկ, ովքեր ստանալու են նպաստ թվով ավելի շատ են լինելու: Այս դեպքում, եթե տնտեսական վիճակը վատանում է, ապա աղքատների թիվը կարող է ավելանալ»:
Պետությունը, հույս հայտնեց՝ կփորձի մեղմել աղքատության հիմնախնդիրը, իսկ թե ինչքանով կհաջողվի, պարզ չէ. «Պետական բյուջեի եկամիոտները նվազելու են, իսկ դա խոսում է այն մասին, որ մասնավոր հատվածը լուրջ խնդիրներ է ունենալու, հետևաբար աղքատության մակարդակն էլ աճելու է»:
Տեղեկացնենք, որ այսօր Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում, ըստ տվյալների, բնակչության կեսը համարվում է աղքատ: