Մեր համար հանգիստ նստած էինք, մեկ էլ ԵՏՄ-ում մի նոր որոշում կայացվեց՝ Տիգրան Սարգսյանը կնշանակվի ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ: Չգիտես՝ ուրախանաս, թե՝ լաս: Տիգրան Սարգսյանի անվան հետ մի շարք սկանդալներ են կապվում, բայց դե մի կողմից էլ լավ ա, որ ԵՏՄ կարևոր ոլորտներից մեկը մենք ենք ղեկավարելու: Դե ԱՄՆ-ի դեսպան ու ԵՏՄ հանձնաժողովի նախագահ համատեղումն էլ լուրջ ազդակ է ԱՄՆ-ի համար:
Երեկ համացանցում մի տեսանյութ տարածվեց, թե ինչպես է մեր դիպուկահարը երկու ազերի շան սատակ անում: Տարատեսակ մեկնաբանությունների հանդիպեցի, թե ինչու ենք հրապարակել և այլն: Լավ ենք արել՝ հրապարակել ենք: Ազերները սիրում են անմահ ձևանալ, իսկ այս երկուսի լեշն ինչպե՞ս են պահելու:
Երեկ ՖԱՖ-ը մամլո ասուլիս տվեց ու հստակ ներկայացրեց այն պահանջները, որով կարելի է փրկել ՀՀ հավաքականը: Ես իմ կողմից պետք է խնդրեմ ու պահանջեմ Ֆեդերացիայից, որ ուշադրություն դարձնի նաև ակումբային ֆուտբոլին: Այս տարի ունեցանք միջազգային հաղթանակներ ակումբային ֆուտբոլում, բայց դրանով ոչ մի բան չլուծվեց. հիմնավոր աշխատանք է պետք տանել: