Նոր պատահաբար աչքովս ընկավ մի գրառում, հեղինակ՝ Վահան Բաբայան, իմացա, որ պատգամավոր ա դարձել: Լավ, բայց դրա մասին չի, որ ուզում եմ խոսեմ, այլ գրառման բովանդակության ու տակի մեկնաբանությունների...
Էս մեր Վահանը գրել ա Կարեն Ավագյանի ու Ավագյանի ֆեյսբուքյան «ԱՆՏԵՍՎԱԾ» գրառումների մասին, ասելով, թե իբր Կարենի գրառումների անտեսվածության պատճառով Կարենը սկսել է եվրոպական համագործակցություններից գրել, ախր ծիծաղալու աստիճանի աբսուրդ, այ Վահան ջան ի տարբերություն, օրինակ, քեզ Կարեն Ավագյանն ունի բավականին կայացած ու լավ, մաքուր ու մեկ երեսով ու մեկ ուժի ու գաղափարի նվիրված ուղի, որ կրկին, ի տարբերություն քեզ, ինքնահաստատվելու բարդույթ չունի...
Խոսել է նաև ցեխոտ ձեռքերի մասին, իհարկե ճիշտ է՝ մեր ձեռքերը ցեխոտ են, քանի որ 5 տարի կոալիցիոն սկզբունքով ցեխի հետ ենք շփվել...
Հիմա տակի մեկանաբանությունների մասին. երկու «խելոք», ակնհայտ Վահանի զակազով, մի գովք են սկսել՝ ԿԵՑՑԵ ՎԱՀԱՆԸ, ԿԵՑՑԵ, մեկ էլ մեկը գրել ա՝ «Իրանք մենակ խոսալ գիտեն, իրանց գործը խոսալն ա, իրանք ստից ուժ են, բան». սենց հիմար բաներ... Ու մեկ էլ ես նույն բաներ գրողը գրել ա՝ կներեք էլի որ թեմայից շեղվում եմ բայց, ՊԱՐՈՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՐԴԵՆ ԴՐԵ՞Լ Ա ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, մյուս խելոքը պատասխանում ա՝ չէ ՀԼԱ դրան ենք սպասում... Տղերք, մի առիթով ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ մի լավ բան ասեց ու էլի զարմանալի զուգադիպությամբ ձեզ էր ուղղված. «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՌԵՔ, ՄԱՐԴԻԿ ԿԱՐԾԵՆ՝ ՏԳԵՏ ԵՍ, ՔԱՆ ԽՈՍԵՍ, ՈՐ ՆՐԱՆՔ ՀԱՄՈԶՎԵՆ ԴՐԱՆՈՒՄ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել