Դերերում`
ԿՀՀ - հեքիաթասաց, 2500 դրամանոց ֆանտաստիկայի տեսության հիմնադիր, թևավոր խոսքը` հավաքանք, որ փոխենք դոլարի կուրսը

ԲԿՀ - տրանսֆորմեր 1` կոալիցիայի մաս - բարեգործական կազմակերպություն - ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, թևավոր խոսքը` մեր խոսքը գործ է, մեր գործը` բարեգործ,

ԴՀՅ - տրանսֆորմեր 2` կուսակցություն - կոալիցիայի մաս- մտացածին ընդդիմություն - «կուսակցություն», թևավոր խոսքը` հին ընկերները չեն դավաճանում, եթե լավ պաշտոններ տաս,

Օրինատյացներ - հեքիաթասացի երեք խնձորներից մեկի մշտական բաժնետեր և դրանով մուրաբա և հյութեր պատրաստող, թևավոր խոսքը` ա մի պոյդյոմ նա սեվեր,

Շահում - առեղծվածային կուսակցա-ընդդիմություն, Զբաղված Լիբերալների նախկին ամուսինը, թևավոր խոսքը` խոչեշ պոխուդյետ, սպրոսի մենյա կակ,

Զբաղված Լիբերալներ - ըստ նախնական վարկածի՝ կուսակցություն, տրագիկոմեդիայի կեսերում փոխում է սեռը և բաժանվում Շահումից, թևավոր խոսքը դեռ ոչ ոք չի լսել,

ԿԱՀ - ընդդիմության գլխավոր դերակատարը, տիրապետում է զիմբիացման և հիպնոսի բոլոր հնարքներին, թևավոր խոսքը` պայքար, պայքար, մինչև ձեր վերջը գա,

Էպիզոդներում`

«պրոֆեսիոնալ, բանիմաց, անկաշառ, անկուսակցական և գրագետ» լրագրողներ,

Ֆրանսիայի և Եվրոպական այլ երկրների դեսպանություններ, ինչպես նաև գրին քարտի համար դիմած աշխատավոր ժողովուրդ, որ բյուջեի ընդունման դեպքում հավելյալ 2500 դրամով կգնա նշված երկրներում հանգստանալու, իսկ չընդունման դեպքում` ապրելու...

Սոունդթրեքը` Տիգրան Կարապետիչի:

Դիտեք Հ1-ի ուղիղ եթերում, ամեն շաբաթ օր, ուղիղ միացում Ազգային ժողովից գիտահանրամատչելի հաղորդման շրջանակներում:

Հովանավոր` ՀՀ բոլոր «հասարակ» և պարտաճանաչ հարկատուներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել