Մի հետաքրքիր նրբերանգ է նկատվում ՌԴ-ում ապրող հայազգի գործարար, մեծահարուստ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ ՀՀ-ում կուսակցություն հիմնելու և առաջիկայում ընտրություններին մասնակցելու հետ կապված նրա արած հայտարարությունում: Նախ՝ այն հարցը, թե արդյո՞ք մեծարգո պարոնը ՀՀ-ում տեսնում է քաղաքական խոռոչ, վակում, որն էլ ուզում է արագորեն «լցնել», օգտագործել, ամենևին էլ անիրատեսական չէ: Վերջիվերջո, ԲՀԿ կոչվածի թե՛ կազմավորման, թե՛ այդ «կառույցում» տեղի ունեցած և ունեցող երևույթները խոսուն ապացույցն են այն պարզ փաստի, որ կա իրոք ՀՀ-ում քաղաքացու տեսակ, կա քաղաքացիների մի ստվար բանակ, որոնց համար նախ քաղաքականությունը բիզնես է, և երկրորդ՝ նրանք անկախ ամեն ինչից, առաջնորդի նույնիսկ գիտելիքային սնանկության պարագայում, միայն ֆինանսական գործոնի հզորության առկայության դեպքում պատրաստ են բերել իրենց «լումման», ասել է՝ չհրաժարվելով և առաջնահերթ ընդունելով, համարելով այս կամ այն անհատի զուտ ֆինանսական կարողությունը՝ պատրաստ են և՛ «կույս» մնալ, և՛ չհրաժարվել «հաճույք» ստանալուց: Այնպես որ, այս հարցում կարծես թե Արա Աբրահամյանը բարդությունների հետ կապված խնդիրների չի առնչվի:
Մյուսն այն է, որ նույն պարոնը չգիտեմ՝ մտածվա՞ծ ձևով, ցանկանալով որոշ շրջանակների հղում անել, թե՞ ուղղակի քաղաքական գրագիտության պակասի հետևանքով մամուլի ասուլիսին նշել է, որ քննարկել է իր քաղաքական նպատակները հանրապետության նախագահի հետ, և վերջինս ըմբռնումով է դրան վերաբերվել, որն էլ իր հերթին նշանակում է, որ կա «գործուղում», և կա «ընդունելություն»-ը, «պահանջի բավարարում»-ը:
Իսկ ամենակարևոր գործոնը. ենթադրել, որ Արա Արշավիրովիչի որոշումը կայացվել է առանց ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների «գործուղման», որում, բնականաբար, առաջնահերթը ՀՀ-ում հենց Ռուսաստանի շահերի անվերապահ պաշտպանությունն է ու անմիջական մասնակցություն ունենալը, նշանակում է ուղղակի զբաղվել աչքակապությամբ:
Մի խոսքով, ևս մի «հավատարիմ» ուզում է մեր երկիրը «բարգավաճ» դարձնել, որի համար կարծես ոչ մի բանի պակաս չի զգացվում, մնում է հուսալ, որ «Արա Արշավիրովիչ քաղաքական դերակատարը մեր երկրի համար չի դառնա չարիք»: ))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/895637223860807
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել