Ես ռազմական փորձագետ չեմ, նաև Մերձավոր Արևելքի գիտակ չեմ, բայց: Բայց տրամաբանությունը հուշում է, որ եթե Ռուսաստանը, Իրանը և Հեզբոլլահն Իրաքում ԻՊ-ին չհարվածեն նույն ինտենսիվությամբ, ինչպես Սիրիայում, ապա Իրաք պետության և իրաքաբնակ քրդերի ու եզդիների գլխին վտանգ կկախվի: Սիրիայից փախչող ահաբեկիչները ռուսական ռումբերից փրկություն են գտնում Իրաքի տարածքում: Ամերիկան և իր դաշնակիցները, ինչպես հայտնի է, Իրաքի տարածքում դերասանություն են անում, որի պատճառով ահաբեկիչներն այնտեղ իրենց ապահով են զգում: Հ.Գ. Իսկ, եթե Իրաքում էլ Ռուսաստանի ԶՈւ-ն սկսի գործողություն, ապա ահաբեկիչները մասսայական կմտնեն մեր ստրատեգիական թշնամու` Թուրքիայի տարածք՝ իր ցանկալի հետևանքներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել