Շատ պատահական աչքովս ընկավ Արտաշես Գեղամյանի թարմ հարցազրույցը, որտեղ լրագրողը նրան հարցնում էր. «ժամանակին բավականին կոպիտ արտահայտություններ էիք հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին, այդ ինչպե՞ս կտրուկ վերանայեցիք Ձեր դիրքորոշումը»: Գեղամյանը պատասխանում է. « Կոպիտ արտահայտություններ չե՛մ հնչեցրել, շատ սո՛ւր քննադատության եմ ենթարկել, պատասխան քննադատություն ստացել եմ, հիմա էլ սե՛րտ համագործակցում ենք։ Երկուսս հավանաբար եկանք այն կարծիքին և այն համոզմունքին, որ հայրենիքին եթե իսկապես սիրում ես և ոչ մեկի հետ լուրջ պայքարելու, քննադատելու, կոպտություններ թույլ տալու կարիք արդեն չես զգում»։

Կարդում եմ այս տողերը ու մտաբերում  շատ ու շատ ուրիշ նախկին ընդդիմադիրների, ովքեր նույնպես սովորություն ունեին նախագահին քննադատելու: Ո՞ւր են նրանք: Ո՞ւր են այդ սուր խոսողները, ո՞ւր են քննադատողները: Չկան, վերացել են: Բոլորն էլ վերանայել են իրենց դիրքորոշումները: Փոփոխական, փոփոխական մարդ արարած:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել