![]()
Lurer.com–ը գրում է.
Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման մտադիր է մինչև 2016 թվականն Աֆղանստանում թողնել 9,8 հազար ամերիկացի զինվորականներ: Մինչև տարեվերջ Վաշինգտոնը ռազմական զորակազմը կկրճատի մինչև 5,5 հազար մարդ, գրում է AP-ն:
Ինչպես նշում է գործակալությունը, երբ նախագահը կլքի իր պաշտոնը 2017 թվականին, Աֆղանստանում կլինի մոտ հինգ հազար ամերիկացի զինվորական:
2014 թվականի վերջին Օբաման հայտարարել է, որ լայնածավալ գործողությունների դարաշրջանը, որոնք ԱՄՆ-ի զորքերն իրականացնում էին արտերկրում, մոտեցել է ավարտին: Երբ Բարաք Օբաման անցնում էր իր նախագահական պարտականությունների կատարմանը, Աֆղանստանում և Իրաքում ռազմական զորակազմի թվաքանակը կազմում էր 180 հազար մարդ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=201800&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



