ՄԻԱԿ քարտուղար |
Որպեսզի ճիշտ գնահատենք այս կամ այն քաղաքական գործչի որևէ ներկայացուցչական պաշտոնում ընտրվելու հնարավորությունները, անհրաժեշտ է հստակ տարանջատել նրա էլեկտորալ (ընտրական) և ժողովրդականության վարկանիշները (ավելի նեղ մասնագետները, միգուցե, նաև ազդեցության վարկանիշը մեջբերեին): Շատ դեպքերում այս վարկանիշների միջև տարբերությունը այնքան մեծ է լինում, որ հանգեցնում է որոշակի տարըմբռնումների անգամ փորձագիտական հանրության շրջանում: Օրինակ՝ որևէ քաղաքական գործիչ կարող է բարձր ժողովրդականության վարկանիշ ունենալ, սակայն անհամեմատ ցածր էլեկտորալ վարկանիշ` մի պարզ պատճառով, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը նրան ուղղակի չտեսնեն կոնկրետ պաշտոնում: Սա շատ նման է տարաբնույթ շոուներին և մրցույթներին սահմանվող երկու մրցանակներին` «Գրան պրի» և «Հանդիսատեսի համակրանք»: Հասկանալի է՝ առաջինը գնահատվում է էլեկտորալ, իսկ երկրորդը` ժողովրդականության վարկանիշներով: Սրանք չտարբերելով կամ մեխանիկորեն նույնականացնելով՝ շատերն են ձախողվում իրենց քաղաքական հաշվարկների ու կանխատեսումների մեջ: