Panorama.am-ը գրում է.
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր անցկացվեց հայ-իրանական գործարար համաժողովը, որի նպատակն էր իրանցի գործընկերներին ներկայացնել երկրի ներդրումային միջավայրը, գործարար հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները:
«Այսօր Իրանը փոխվում է, Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերանում են, երկիրն ունի արդիականացման, խոշոր շուկաների հետ ինտեգրացվելու կարիք, ուստի եթե մենք ճկուն և խելոք լինենք, ապա Հայաստանը կարող է դառնալ հարթակ՝ Իրանը կապելով ԵՄ, ինչպես նաև ԵՏՄ շուկաներին»,- ասաց Ա.Ղազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



