Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման պատմական որոշումից հետո պաշտոնական Թեհրանը փորձում է կարգավորել իր տնտեսական հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Այդ ճանապարհին առաջնային է դիտվում հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբեռնավորումը:

Ինչո՞վ է կարևոր Հայաստանն Իրանի համար.
Առաջին, Իրանի համար ծանր ժամանակաշրջանում՝ Իրան-Արևմուտք հակադրության փուլերին, Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի, մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ունեցել Իրանի հարցում:
Երկրորդ՝ Հայաստանն անվտանգ և կայուն երկիր է՝ բիզնես հիմնելու ու ՀՀ տարածքով երրորդ երկրների հետ կապնվելու առումով:
Երրորդ՝ Իրան-ԵԱՏՄ ձևաչափով համագործակցության պայմաններում Հայաստանը կարևոր հարթակ կարող է հանդիսանալ այդ հարաբերություններն ապահովելու հարցում:
Չորրորդ՝ Հայաստանը կարևոր միջանցք է Իրանի համար դեպի Սև ծով և ցամաքային ճանապարհով՝ դեպի ՌԴ:

Սա է պատճառը, որ Իրանը հնարավոր ամեն ինչ անելու է Հայաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերություններն առավելագույն ձևով օգտագործելու և երկկողմ խոշոր պրոյեկտներ իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել