Araratnews.am-ը գրում է.
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը` բասկետբոլիստ Լամար Օդոմն անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող հասարակաց տներից մեկում: Այժմ Լամարը կոմայի մեջ է և նրա կյանքը վտանգի տակ է, հաղորդում է people.com կայքը:
Տեղեկությունների համաձայն, Լամարը մեծ քանակությամբ վիագրա է ընդունել, ինչն էլ հանգեցրել է ծանր վիճակի:
Քարդաշյանների ամբողջ ընտանիքը Քլոեի հետ միասին ժամանել է Լաս Վեգաս` Օդոմին տեսակցելու:
Չնայած այն հանգամանքին, որ Քլոեն և Լամարը ստորագրել են ամուսնալուծության փաստաթղթերը դեռևս հուլիս ամսին` դատարանի կողմից ամուսնությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, իսկ դա նշանակում է, որ հենց Քլոեն պետք է որոշում կայացնի անգիտակից Լամարի փոխարեն: Ի դեպ, ամուսնալուծության պատճառը Լամարի անթիվ դավաճանություններն ու թմրանյութերից կախվածությունն է եղել: