Ոստիկանությունից հաղորդել են, որ արդեն երկու անգամ հրավիրել են Լյովիկ Զուրաբյանին՝ պարզաբանում տալու իր հայտնի հայտարարության շուրջ, համաձայն որի՝ Վենետիկը հանձնաժողովը կաշառվել է Գագիկ Հարությունյանի կողմից, և իրենք դրա փաստերն ունեն։
Ի՜նչ իմանար Լյովիկը, որ իր հերթական բլթոցին էս անգամ լուրջ կվերաբերվեն ու օրենքի սահմաններում ականջները կքաշեն։ Գլխավոր դատախազությունն էլ ոստիկանության հետ հիմա զբաղվում է էդ հարցով ու ասում է, որ հարց չկա, ռազ ուժ փաստեր էլ ունես, բարի եղի՝ ներկայացրու այդ փաստերդ, մենք էլ կպատժենք մեղավորներին։ Ու ի՞նչ եք կարծում՝ ինչպես է վարվել Լյովիկը...
Բռնել ու պատասխան գրություն է ուղարկել ոստիկանություն, որում տասնյակ չբացահայտված աղմկահարույց գործեր է կցել ու հրաժարվել է փաստեր տրամադրել, թե բա ես ձեզ չեմ վստահում։ Բառադի մարդ ա, տո։ Ասա՝ Լյովիկ ջան, ազիզ ջան, ե՜նթադրենք՝ դու էդ փաստերն իրոք ունեիր, ինչն իհարկե անհնար է, այդ դեպքում ի՞նչ իմաստ կա դրանց մասին հայտարարել, եթե հետո էլ կանգնելու ու ասելու ես, որ ես իրավապահներին չեմ վստահում։ Այդ դեպքում ո՞ւմ համար է արված քո սկանդալային հայտարարությունը։ Հանդիսատեսի՞։ Բառադի ջան, ստացվում է, որ դու հաղորդում ես տվել հանցագործության մասին ու հիմա ինքդ ես խոչընդոտում հետաքննությանը։
Բայց դե Լյովիկի բախտը հիմնովին չի բերել, որովհետև իրավապահները շատ պլոտնի են կպել գործին ու, համաձայն ոստիկանության պարզաբանման, հիմա սպասում են Գլխավոր դատախազի որոշմանը Լյովիկի մասով, իսկ դատախազը կարող է որոշել, որ գործ ունենք կեղծ մատնության հետ, ինչը քրեորեն պատժելի արարք է, և քանի որ կեղծ մատնիչն ԱԺ պատգամավոր է, պետք է համապատասխան դիմում ներկայացնել ԱԺ՝ Լյովիկին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, որպեսզի դա չխանգարի գործի քննությանը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տխուր հեռանկարներ են բացվում Լյովիկի համար, եթե նման միջոնրդություն լինի։ Ի՞նչ եք կարծում՝ մեկը հենց ՀԱԿ-ում քանի՞ հոգի դեմ կլինի Զուրաբյանին ֆուկ անելուն։ Էլ չեմ ասում մնացածների մասով։ Հենց նման միջնորդություն եղավ, կարելի է վստահ լինել, որ Լյովիկի դեպուտատական կարիերան տեղում կավարտվի, դրա համար էլ Լյովիկս ցայտնոտի մեջ է ընկել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1632719490327322&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել