Խոյ

Հաջողությունն ամենուր կժպտա ձեզ, վստահ եք, որ աստղերը ձեր կողմից են, և այդ զգացումը ձեզ երկար ժամանակ չի լքի: Հանգամանքները բարեհաջող կդասավորվեն և կօգնեն մասնագիտական ոլորտում հաջողության հասնել: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանվեն, հին վեճերը կհարթվեն: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ սկսեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են գումարային մուտքեր: Կարող եք շահեկան ներդրումներ կատարել, ձեռք բերել թանկարժեք իրեր, որոնց մասին միշտ երազել եք:

Ցուլ

Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կարևոր գործեր ձեռնարկելու համար: Կկենտրենանաք և վրիպումներ թույլ չեք տա: Վերջին ժամանակներս ձեզ և ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրներին ճիշտ լուծումներ կտաք: Համախոհների ընտրության հարցում զգույշ եղեք: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Առողջարարական պրոցեդուրաներն օգտակար կլինեն: Բարձրաշխարհիկ միջոցառումներին մասնակցել կարող եք, սակայն այնտեղ երկար ժամանակ անցկացնել չարժե:

Երկվորյակ

Օրը բարեհաջող է բոլոր նրանց համար, ովքեր անգամ տհաճ գործերը չեն հետաձգում և ճիշտ ժամանակին հասցնում են իրագործել ծրագրերը: Նշանի նման ներկայացուցիչներն այսօր կխուսափեն անախորժություններից, ոչ ցանկալի շփումներից, ֆինանսական խնդիրներից: Բարեհաջող օր է կաճատև գործուղումների համար: Սիրային ժամադրությունները չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը՝ ընկերական հանդիպումները կուրախացնեն ձեզ:

Խեցգետին

Վաղեմի հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե չենթարկվեք նրանց սադրանքներին: Այսօր շրջապատում բոլորը կքննադատեն ձեզ, սակայն այդ ամենին հանգիստ կվերաբերվեք, տեղին արված նկատողությունները հաշվի կառնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն: Սիրավեպ կսկսեք այն մարդու հետ, ով հետագայում մասնագիտական ոլորտում կաջակցի ձեզ, կօգնի իրականացնել որոշ բիզնես ծրագրեր: Ընտանիք կազմած Խեցգետիններին կհաջողվի մի շարք հետաձգված կենցաղային հարցեր լուծել:

Առյուծ

Այսօր կօգտագործեք ձեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն, այլև կօգնեն հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ: Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք առաջին հայացքից կարող են անիրագործելի թվալ, սակայն հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կույս

Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահղացումներն իրագործելու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի: Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին, որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Կշեռք

Նոր մտահղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից: Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգականների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելին այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կոգևորի:

Կարիճ

Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր աշխատանքին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը: Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն ուրախալի է:

Աղեղնավոր

Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք թե՛ ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացե՛ք, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերությունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը: Երկարաժամկետ նախագծեր կազմելիս հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճի՞շտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը:

Այծեղջյուր

Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր հարկ եղած դեպքում կարող եք անգամ լեռներ շրջել: Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

Ջրհոս

Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ, թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի: Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Ձկներ

Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն կարծես ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել: Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց՝ ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել