Lurer.com–ը գրում է.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար գերակայություն է մնում համագործակցությունն ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Արտաքին քաղաքական անվերապահ գերակայությունը համագործակցության զարգացումն Է Ռուսաստանի մասնակցությամբ՝ բազմակողմ ձեւաչափերի շրջանակներում, ներառյալ ԱՊՀ-ն, Եվրասիական տնտեսական միությունը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»,-ասել է նա՝ հոկտեմբերի 14-ին ելույթ ունենալով Պետդումայում:

Ընդսմին Լավրովը հաելել է, որ Մոսկվան մեծ ուշադրություն է դարձնելու նաեւ հարաբերությունների զարգացմանը Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել