Թողած Մոսկով՝ Ռուսիո ափին տունս` շինված տաշած քարով,
Ռուսիան թողած, Կրեմլի այգին ու Արբատի երկինքը մով
Եվ վարչապետ Մեդվեդևին անգամ չասած մնաս բարով –
Ա՛նց եմ կենում հիմա օտար քաղաքական ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս – մարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Շուրջս ֆեյսբուքն է աղմկում, լեզուների հոսքը ճարտար,
– Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Քաղաքական ամբիցիաներ ավետեցիր այդպես քյասար:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի փողով բացված – կուսակցական կառույց է մի.
Եվ ո՞ւմ համար – էլ ո՞ւմ համար կարոտակեզ ծախսե հիմի
Ջեբս` լցված տարիների ռուսաստանյան կապիտալով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես – Մալիշկայի հույս ու հավատ ու ռուսական վտարանդի`
Դեպի Պուտի՛ն պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Կուսակցական պիտի դառնամ, ճարտարախոս գործիչ բեղուն,
Թե հայոցիս դասատուին տեսնեք Լարսի անցակետում –
Ասե՜ք նրան՝ Արան ասավ – երկուս դրի՞ր, մնաս բարո՛վ…