Tert.am-ը գրում է.

Ռուսական ավիախումբը Սիրիայում մեկ օրում 41 մարտական թռիչք է իրականացրել՝ գրոհելով իսլամիստների 40 օբյեկտ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ավիացիան աշխատել է Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի և Դեյր էզ-Զորի նահանգներում։ 

Հալեպի շրջանում Су-24М ռմբակոծիչները հարվածներ են հասցրել այն օբյեկտներին, որոնցում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մահապարտ ահաբեկիչների մեքենաներն են հավաքել ու համալրել պայթուցիկներով։ Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ այդ մեքենաները նախատեսվում էր պայթեցնել սիրիական քաղաքներում։

Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են նաև զինամթերքի պահեստներ։

Հոկտեմբերի 12-ին ռուսական ավիացիան ռեկորդ է սահմանել մարտական թռիչքների առումով՝ 88 թռիչք։ Սիրիայում օդային գործողությունը սկսվել է սեպտեմբերի 30-ից։

Համայի նահանգում՝

 

Իդլիբի նահանգում՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել