Ամեն դեպքում, չի կարելի բացառել, որ եթե ՌԴ իշխանություններն իրենց երկրի համար լուրջ վտանգ տեսնեն արցախյան զարգացումների համատեքստում, ապա կարող են դիմել նաև ուժային գործողությունների: Սիրիայի պարագայում ՌԴ ռազմական ներգրավվածությունն արդարացվում է դրա օրինականությունն ապահովող սիրիական իշխանությունների՝ ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան պաշտոնական դիմումի առկայությամբ: Հավանաբար հենց այդ հեռանկարը հաշվի առնելով են որոշ ռուս քաղաքական վերլուծաբաններ խոսում այն մասին, որ մեծ է Ստեփանակերտի օդանավակայանը ռուսաստանյան ՌՕՈՒ-ի կարիքների համար օգտագործելու հավանականությունը: Եթե չեմ սխալվում, քսանմեկ տարի առաջ կնքված զինադադարի պայմանների համաձայն Արցախի տարածքը հռչակված է թռիչքազերծ գոտի և թռիչքների արգելքն առաջին հերթին վերաբերում է ռազմական օդանավերին: Հետևաբար, քանի դեռ գործում է զինադադարը, Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործումը հատկապես ռազմական նպատակների համար, թերևս, անհնար կլինի, բացառությամբ այն տարբերակի, երբ Արցախի, Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները հատուկ համատեղ որոշում կայացնեն և արտոնեն ՌԴ ռազմական իննքնաթիռների կողմից այդ օդանավակայանի օգտագործումը: Վերջին տարբերակի իրականացման հավանականությունն այսօր գրեթե զրոյական է: Այս համատեքստում պետք է նաև հաշվի առնել այն, որ այժմ Ռուսաստանն, անշուշտ, ակտիվ դաշնակիցների կարիք ունի և կանի առավելագույնը, որպեսզի Սիրիայում իր կողմից նախաձեռնված ռազմական գործողություններում նաև այլ պետություններ ներգրավվեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/674903802645314?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել