Կան քաղաքական գործիչներ, ում տեսակարար կշիռը հայաստանյան քաղաքական դաշտում անսահման մոտ է 0-ի, ու որպես ինքնուրույն միավոր՝ նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, սակայն այսքանով հանդերձ՝ նրանք որոշակի պահանջարկ են վայելում բարձրաստիճան որոշ այրերի մոտ։ Դրանք ասես ֆեյսբուքյան ֆեյք պրոֆիլներ լինեն, որոնց միջոցով դրանց իրական տերերն այս կամ այն քաղաքական մեսիջն են ասպարեզ նետում՝ այն տարբերությամբ, որ գործ ունենք ոչ թե ինչ-որ վիրտուալ միավորների հետ, այլ միանգամայն իրական մարդկանց հետ, ովքեր, որպես կանոն, քաղաքական դիակներ են ու արդեն երկար տարիներ կատարում են գրպանի տուզիկի գործառույթ իրենց տերերի համար։
Այ նման մի ֆեյք էլ հավերժ նախագահացու Արամ Հարությունյանն է, ով, ինչպես վաղուց հայտնի է, Հովիկ Աբրահամյանի անձնական օգտագործման ֆեյքն է։ Ամեն անգամ, երբ Արգամիչը վերահաս վտանգի հոտ է առնում ու զգում է, որ կարող է իրեն ազատեն վարչապետի իր բաղձալի պաշտոնից և ուղարկեն հասարակական աշխատանքներ կատարելու, ասպարեզ է նետում իր այս ֆեյքին, ով 1-2 խիստ «ընդդիմադիր» հարցազրույցներ է տալիս, իսկ հետո Հովիկ Աբրահամյանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները սկսում են իրենց համեստ հնարավորությունների սահմաններում տարածել ֆեյքի ասածները՝ ստեղծելով տեղեկատվական կեղծ աղմուկ։
Սա իրականում շատ թույլ ու անհեռանկար ռազմավարություն է Աբրահամյանի կողմից, որովհետև նախ ֆեյքի պատկանելիության մասին բոլորը գիտեն, երկրորդն էլ՝ ի՜նչ էլ ասի Արամ Հարությունյանը, դա որևէ դերակատարություն չի կարող ունենալ ընդհանուր դրության վրա՝ հաշվի առնելով վերջինիս 0-ական ժողովրդականությունն ու ասելիքի ծեծված ու անբովանդակ լինելը։ Արդյունքում Արամ Հարությունյանն իհարկե կատարում է իր հանձնարարությունն ու ստանում իր հասանելիքը, բայց ծիծաղելի վիճակում է հայտնվում ֆեյքատերը։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/10/blog-post_51.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել