Ինձ միշտ թվացել է, որ մարդ եթե ընտրում է հոգևորականի ճանապարհը, պետք է նաև հաշտվի էն մտքի հետ, որ Աստծո խոսքը մարդկանց հասցնելու համար երբեմն նաև պետք է ինչ-որ զրկանքներով անցնի: Յուրաքանչյուր հոգևորական ինքն է ընտրում այդ ճանապարհը, և ոչ մեկ ոչ մեկին դա չի ստիպում: Հիմա էսքանից հետո մի տեսակ անհասկանալի է դառնում էն փաստը, որ այսուհետ ՀՀ Զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգևորականներին ամսական մինչև 300 հազար դրամ պետք է վճարեն, ու սա էն դեպքում, երբ պայմանագրային զինծառայողների աշխատավարձն էդքան չի կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել