Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է ռուսական պատվիրակության հետ քննարկել Սիրիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ամերիկացիներին առաջարկել ենք այն, ինչի մասին երեկ հանրությանը տեղեկացրել է Վլադիմիր Պուտինը, այն է` Մոսկվա ուղարկել ռազմական մասնագետների պատվիրակություն, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի մի շարք համատեղ քայլերի շուրջ, ինչից հետո կկարողանայինք Վաշինգտոն ուղարկել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը: Այսօր մեզ պատասխանել են, որ չի ստացվում Մոսկվա պատվիրակություն ուղարկել, և Վաշինգտոնում պատվիրակություն ընդունել նույնպես չի ստացվում»,- հայտարարել է Լավրովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել