Araratnews.am-ը գրում է.
Արդեն երեք օր է, ինչ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայություն» ՊՈԱԿ-ը շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն է իրականացնում: ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանի փոխանցմամբˋ իրենց դեռ ոչ մի քաղաքացի չի դիմել. «Քաղաքացիներից զանգեր չստանալու պատճառով մենք որոշեցինք հետազոտել թափառող շներին, և արդեն տասներեք շուն հետազոտվել է»:
Մեր այն հարցինˋ արդյոք ակնհայտորեն կարելի՞ է տարբերել հետազոտություն անցած թափառող շներին՝ Գեորգի Ավետիսյանը պատասխանեց, որ այդ կենդանիներին տարբերում են միայն իրենք. «Հետազոտված շներին տարբերակիչ նշաններով առանձնացնելը մեր պարտականությունների մեջ չի մտնում: Դրանով պետք է զբաղվի քաղաքապետարանի կողմից ներկայացվող «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը»:
ՊՈԱԿ-ի փոխտնօրենի հավաստմամբˋ անվճար հետազոտությունները նախատեսված էին մինչև այս շաբաթվա վերջ, սակայն, հնարավոր է, որ այդ ժամկետը երկարաձգեն մինչև հոկտեմբերի 25-ը:
Ավետիսյանը տեղեկացրեց, որ անվճար հետազոտությունների կենթարկվեն նաև մարզերի թափառող շները: