Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում կին վարորդներն ավելի քիչ են, և հետևաբար տղամարդ-վարորդները մեծամասնություն են կազմում և հանդիսանում ավելի շատ վթարների մեղավոր, բայց հերիք է լինի մի դժբախտ պատահար, մի միջադեպ կնոջ մասնակցությամբ, ու գնաաաց. «Թե աղջիկն՝ ուր, ավտո քշելն՝ ուր», «ո՞վ ա է սրանց վաբշե պռավա տվել», «այ որ լվացքի մեքենա քշեր, սենց չէր լինի» և այլն։ Հարցն այն է, որ բացարձակ կապ չունի՝ վարորդը մեղավոր եղել է, թե՝ ոչ։
Վստահ եմ, որ տղամարդ-վարորդների ճնշող մեծամասնությունը շաբլոնների 20%-ն էլ չի հանձնի, էլ չեմ խոսում «եզդայի» մասին, չէ՞ որ «ա չէ հա, ինչ քննություն, պասպորտս նկարիս հետ տվել եմ, իրիկունը պռավես բերել են»։ Հա, ի դեպ, էս հաճույքն արժի մոտ 150.000 դրամ։
Տղամարդիկ այս առումով միայն մեկ առավելություն ունեն. հիմնականում ավելի մեծ փորձ են ունենում, որովհետև կանայք համեմատաբար ավելի ուշ են սկսում մեքենա վարել։ Բայց եթե կարողանաք սթափ նայել ամեն ինչին, ինքներդ էլ կնկատեք, որ տառական վարող գլամուր աղջիկներին հանած՝ մնացած կին վարորդները վարելիս ավելի ուշադիր են և ավելի լավ են հետևում կանոններին, ինչն էլ գալիս է բնության կողմից շնորհված առավել սուր ուշադրության առկայությունից։
Ես երբեք չեմ արդարացնում վարորդներին, եթե մեղավոր են, լինի կին, թե տղամարդ, բայց խտրականության իմաստը ո՞րն է։ Թե՞ դեռ չեք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ տարիների ընթացքում այն ամենը, ինչը դուք միայն ձերն եք համարում, մերն էլ է դառնալու (կամ արդեն դարձել), և կնոջը հատուկ ամեն ինչն իդեալականացնելու մղումը մեզ ստիպելու է ամեն ինչ անել ձեզնից ավելի լավ։ Հարցն այն է, թե ինչը մենք կուզենք անել, իսկ ինչը՝ ոչ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/693721774096037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել