Galatv.am-ը գրում է.
«Ճգնաժամն արդեն հասել է իր գագաթնակետին եւ ռուսաստանյան տնտեսությունը հարմարվում է նոր պայմաններին»,- BBC-ի տեղեկացմամբ, «Կանչում է Ռուսաստանը» համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինի խոսքերով, ՌԴ տնտեսությունում, չնայած ճգնաժամային երեւույթներին, նկատելի է առաջընթաց, 2015թ.-ի երրորդ եռամսյակում կապիտալի զգալի հոսք է արձանագրվել, նաեւ վերամշակող արդյունաբերության վիճակի բարելավում է նկատվում:
ՌԴ նախագահը գովեստի խոսքեր է շռայլել կառավարության հասցեին, որը, ըստ Պուտինի, հակաճգնաժամային արդյունավետ քաղաքականություն է տարել եւ ապահովել տնտեսության կայունությունը:
«Ռուսաստանը լավ վայր է համատեղ աշխատելու եւ ներդրումներ կատարելու համար»,-ասել է Պուտինը:
Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, ով Ռուսաստանի ֆինանսական իրավիճակը կայուն է բնորոշել: