Թոմաս դե Վաալ. «Վաղաժամ է Ղարաբաղում մեծամասշտաբ պատերազմի մասին խոսել»Panorama.am-ը գրում է.

Վաղաժամ է խոսել Ղարաբաղում 1990-ականներին սկզբների վիճակի վերադարձի և մեծամաշտաբ պատերազմի մասին: Այս մասին «Politico.eu»-ում  հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության վերջին դեպքերի մասին իր անդրադարձում գրում է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:

Անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին` փորձագետը նկատում է, որ խնդիրը միայն «Ռուսաստանի ձեռքը չէ», չնայած, որ Ռուսաստանի վարքագիծը կողմերին չի օգնում: Ըստ նրա` վտանգավոր է այն հանգամանքը, որ Կովկասում ոչ ոք ամբողջովին պատասխանատվություն չի կրում, իսկ Ղարաբաղն էլ կարող է դառնալ Ուկրաինայից մինչև Սիրիա ձգվող ռուսական անկարգությունների շղթայի օղակներից մեկը:

«1994 թվականին պատերազմի ավարտվելուց հետո հակամարտությունը երբեք սառեցված չի եղել: Այդ ամբողջ ընթացքում չնայած այն խոչընդոտել է երկուսի` Հայաստանի և Ադրբեջանի զարգացմանը, բայց այդուհանդերձ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ խաղաղության բերող ցավագին զիջումների գնալ»,- գրում է փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել