Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 6-ը լինելու է բավական բեկումնային մեկնակետ, որովհետև սահմանադրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելու խնդիր չկա: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս հանրաքվեն տարբերվելու է նախորդ երկու հանրաքվեներից այն առումով, որ կեղծարարություն, տեղամասերում մարդկանց թույլ ներկայացվածությունը ու նմանատիպ այլ խոսակցություններ պարզապես չեն լինելու:
«ժողովուրդը կասի «այո», լավ, կասի՝ «ոչ», էլի լավ: Ինչպես որ կորոշի մեր քաղաքացին, մենք պետք է ընդունենք և հարգենք այդ որոշումը»,- ասաց նա ու նշեց, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու պարագայում լինելու է այնպիսի գործող սահմանադրություն, որը զերծ է արատներից:
Ասուլիսին ներկա քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց, թե դա անկարևոր կետ է և իշխանության համար նորովի վերարտադրվելու մեխանիզմ:
«Ունենք տարածաշրջանային կոնֆլիկտ և արդյո՞ք խորհրդարանական կառավարման համակարգը պատասխանատվությունը թոթափելու ձև չէ. դա կարող է հենց պատասխանատվությունը թոթափելու ձև լինի»,- հակադարձեց Անուշ Սեդրակյանը:



