Հարգելի՛ ֆեյսբուքահայություն ջան, մի դիտողություն եմ ուզում անել, երևի մի քիչ էլ կոպիտ հնչի: Արդեն երրորդ օրն է՝ ֆեյսբուքով ֆուտբոլի մասին քննարկման ալիք է բարձրացել ու չի իջնում, թե տղերքը ծախվել են: Սերբական մամուլում մի թեթև ակնարկ-հրապարակում է եղել, մի հրապարակում էլ՝ ալբանական մամուլում, իսկ մեզ մոտ արդեն 3-րդ օրն է՝ ոգևորված գրում եք ու տարածում, գրում եք ու տարածում: Անպայման ուզում եք՝ որակազրկե՞ն մեզ, դրանից հաճո՞ւյք եք ստանալու, էս էն դեպքն է, որ, ճիշտ է, թուրքը չի կարդալու, ուրախանա, բայց կարգին դիվիդենտներ կհավաքի: Որևէ մեկդ կարո՞ղ է ապացուցել, իհարկե ոչ, կամ ենթադրենք՝ եղել է, հիմա մենք մեր դեմ ավելի շատ գրեցինք, քան ամբողջ դրսի մամուլը՝ միասին վերցրած, լավ, ո՞նց կարելի է էլի: Էդ նույնն է՝ տանդ անդամին վատ արարքի վրա բռնես, հանես, ամբողջ քաղաքով խայտառակ անես, հետո սկսես ցավել, թե ինչի էսպես հեղինակազրկվեց: Խնդրում եմ, ձեր արարքի դրական կողմն ասեք, ես լռեմ: Լրիվ մազոխիստ եք դառել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/912377925513228?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել