Կարդացի հայոց մամուլի այս փոքրիկ հաղորդագրությունն ու ընկա մտածմունքների մեջ։ Ազնվորեն հիմա կշարադրեմ՝ ինչ եմ մտածում ու ինչու եմ այդպես մտածում։
Հարգելի Օբաման ասել է, որ «Պուտինն այժմ Սիրիա է ուղարկում իր զինվորականներին օրհասական վիճակում գտնվող միակ դաշնակցին` Բաշար Ասադին աջակցելու համար: Նման պահվածքը ուժի վկայություն չէ»:
Այո, մեծ ուժի վկայություն չէ Պուտինի արածը։ Մեծ ուժի վկայությունն Օբամայի արածն է, երբ ողջ արաբական աշխարհը տակնուվրա արեց հանուն Իսրայել պետության շահերին։ Ոչ թե հանուն ԱՄՆ շահերին, այլ հանուն Իսրայել պետության շահերի, որովհետև ինքն այդ պետության հզոր ֆինանսա-տնտեսական հովանավորների դրածոն էր։ Նրանք էին, որ անհայտությունից բերեցին ու ԱՄՆ հզոր պետության նախագահի գահին բազմացրեցին անորոշ ծագման այդ սևամորթին։ Այսօր ողջ աշխարհով մեկ ԱՄՆ չքնաղ երկրի վարկանիշը հասել է հնարավոր ամենացածր մակարդակին, և բոլորը չարիքի արմատը տեսնում են այս պետության անկապ ու անմարդկային գործելաոճի մեջ։ Աշխարհում ԱՄՆ-ի նման ընկալումը երբեք էլ չի բխում ԱՄՆ-ի ժողովրդի շահերից, և բազմաթիվ ամերիկացիներ իրենց կյանքով կվճարեն այդ վարկանիշի նման ցածր մակարդակի համար։
Սադամին ու Մուբարաքին դաժան հաշվեհարդարի ենթարկելուց հետո միակ պետությունը, ով Իսրայելի նկատմամբ քիչ թե շատ էական վտանգ էր ներկայացնում, մնացել էր Սիրիան։ Սիրիան կոծանելու և Սիրիայի լեգետիմ նախագահ Բաշիր Ասադին տապալելու համար Իսրայելի հզոր հովանավորներն Օբամային բերեցին իշխանության։ Սակայն հանգամանքների բերումով այդ ստոր գործողությունն անկատար մնաց, և հիմա իր այդ ձախողումն ինչ-որ կերպ արդարացնելու ու սվաղելու համար Օբամա նախագահը սկսել է պառավ բանսարկուի նման չարախոսել այն երկրի հասցեին, ով փորձում է աշխարհը մաքրել Օբամայի ստեղծած արհավիրք ISIS կոչեցյալ թյուրիմացությունից։