Սիրելինե՛րս, հարգելինե՛րս, խոսքս թե՛ իդեալիստների մասին է, թե՛ մաքսիմալիստների, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Լևոնա-Րաֆֆիյան ամերիկամետ դաշինքի, ո՞ւր մնաց մեր ու ձեր սերը, այո՛, եդեմական այն սերը, որով ծնվել ենք մենք, և որով պիտի ծնվեն ապագայի պատմություն մխտռողները։
Քաղաքական ենթատեքստը թողնենք ցերեկվան, այժմ ինձ լավ կհասկանան հատկապես իդելաիստական մոլագարությամբ համակված անհատները (նախապես զգուշացնեմ՝ հարգարժան նախկիններ, Ձեր մասին չէ իմ այս քերթումը) մտքիս թռիչքը այս անգամ հասել է նշանակետին, ես վերջապես գտել եմ այն ֆորմուլան, որով առաջնորդվում է ժամանակակից ֆեյսբուքաայֆոնային երիտասարդությունը (հատկապես դեյմոնապետինսոնական օրիորդները)։ Լինենք ջենտլմեն և սկսենք տղաներից․․․ Կողակիցի հիմնական առանձնահատկությունները՝ պետք է լինի «մի այլ կարգի» գեղեցիկ, համեստ, հեզ, ամեն ինչ ջրի պես ընդունի, հարուստ հայր ունենա, ցանկալի է եղբայր չունենա, «պրիստիժնի» համալսրանում սովորի, ծաղիկներ չսիրի, ազատ սիրուն մոտենա այնպես, ինչպես կցանկանա արական սեռի ֆյուրերը։
Աղջնակներին բնութագրելու համար կարելի է մի ամբողջ գիշեր զոհաբերել, բայց այս անգամ փորձենք լակոնիկ ու համեստ ձևանալ․․․ Դեյմոն Սալվատոր․․․ Այո՛, գրողը տանի, թո՛ղ փուլ գա աշխարհը։ Այս անուն-ազգանունը ջախջախում է ամբողջ մեր հայերանական ՀՈՒ-ՔՈՒ համակարգը, ամբողջ կարմրամանուշակագույն խնձորահեռանկարային ջունգլին։ Ազդեցիկ, լուրջ, խելացի, հարուստ, նպատակասլաց, ուժեղ, հասկացող, ռոմանտիկ։ Պաշտում եմ ես իդեալիստներին, քանի որ նրանք հիմնականում լինում են 18-21 տարեկան ու հատկապես լինում են համալսարանում բարձր գնահատականներով սովորող ուսանողուհիները։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=491913394186987&set=a.156855401026123.30241.100001049929740&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել