Ոչ մի կասկած չեմ ունեցել, որ Լևոն Զուրաբյանը մի օր իրա լեզվի ձեռքը կրակն ա ընգնելու: Ոնց որ թե էդ օրն եկել ա: 
ՀԱԿ-ի լիդերը, եվրոպացի պաշտոնյային շփոթած լինելով իր որոշ գործընկեր-պատգամավորների հետ, ամբախ-զամբախ դուրս էր տվել՝ չհասկանալով, որ Եվրոպայի իրավագետների առաջնորդին մեղադրում է կաշառակերության մեջ: Մեր իրավապահներն էլ ոչ ավել, ոչ պակաս, սկսել են «ուսումնասիրել» Լևոն Զուրաբյանի հայտարարությունը (երևի այլընտրանք չունեին՝ անգործության դեպքում Բուքիքիոն ու իրա ողջ հանձնաժողովը մեր իրավապահներին նալելու էին):

Հիմա, ըստ իս, մեր իրավապահները սրտանց ուսումնասիրելու են նյութերն ու ստիպելու են, որ Լևոն Զուրաբյանը մի քսան անգամ ներկայանա ցուցմունք տալու ու վերջում էլ մեղա գա՝ լավագույն դեպքում ասելով, որ կատակ ա արել, վատագույն դեպքում՝ որ ասածն ինչ-որ կաֆեում ա լսել: Ամեն դեպքում նյութի ուսումնասիրությունն ու, որպես հետևանք, Լևոնի խայտառակությունը դաս կլինի համ իր համար, համ մյուսների:

Հույս կա, որ վերջապես մերոնք կհասկանան, որ խոսքի ազատությունն անպատասխանատու ձևով էշ-էշ դուրս տալու հետ ոչ մի կապ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել