Հայտնիների կյանքն էլ կյանք չէ, պահ է գալիս նրանց կյանքում, երբ պահանջված են, սիրված, նրանց հրավիրում են տարբեր միջոցառումների, հաղորդումների, բայց դա բավականին կարճ է տևում: Շարունակում ենք ներկայացնել այն հայտնիներին, ովքեր այլևս չեն երևում հեռուստաէկրաններին, և նրանց մասին երկար ժամանակ է, ինչ չենք լսել:
Ռաֆայել Ղազանչյան
Սիրված հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը ժամանակին շատ էր երևում հեռուստաէկրաններին, նա «Արմենիա» հեռուստաընկերությամբ վարում էր «Բարի լույս, հայեր» հաղորդումը, հետո «Միմինոն», այնուհետև «Հայաստանի ձայնը» նախագծի հանդիսավարներից էր: Լքելով «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ Ռաֆայելը սկսեց բարի լույս վարել Հ2 հեռուստաալիքով, սակայն հիմա նա այլևս չի երևում հեռուստաեթերում:
Վարսա
Կար ժամանակ, երբ այս երգչուհին ուներ այլ ոճ, երգում էր տարբեր ակումբներում, տեսահոլովակներ էր թողարկում, մասնակցում էր հաղորդումներին: Այս պատկերը փոխվեց, երբ Վարսան ամուսնացավ երգիչ Գոռ Սուջյանի հետ, հիմա նա մայրիկի կարգավիճակում է և մեծացնում է իր որդուն:
Աննա Արմենակյան
Աննա Արմենակյանին էլ շատերը կհիշեն։ Երբ նա ապրում էր Հայաստանում, շատ ակտիվ էր: Աննան լռեց, երբ մեկնեց ԱՄՆ, ամուսնացավ, իսկ հիմա մեծացնում է երկու երեխաներին, երևի դա էլ հիմնական պատճառն է, որ նա նոր տեսահոլովակներով չի ներկայանում:
Մամիկոն Սիմոնյան
Հեռուստահաղորդավար Մամիկոն Սիմոնյանն իր հեռուստատեսային կարիերան սկսել է Հանրային հեռուստաընկերությունից, նա վարում էր «Բարի լույս» ծրագիրը: Երկար դադարից հետո նա սկսեց բարի լույս ասել հեռուստադիտողին «Արմենիա» հեռուստաընկերության տաղավարից: Սակայն նա էլ, ինչպես այս շարքի հայտնիները, վերջերս այլևս չի երևում հեռուստաէկրաններին: