Մարդիկ այդպես էլ չհասկացան իրենց դիրքն ու տեղը և չհասկացան, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար չպետք է տարատեսակ արտահայտություններ անեն, որոնց պատասխանը չեն կարողանալու տալ:
ԱԺ հարթակը սեփական ամբիցիաներն արտահայտելու վայր չէ: Աժ պատգամավոր լինելուց դուք ձեր վրա պատասխանատվություն պետք է վերցնեք ու անիմաստ հայտարարություններ չանեք:
Ձեր յուրաքանչյուր հայտարարություն կամ բառ պետք է քննեն համապատասխան մարմինները: Ի՞նչ է, դուք մանդատ ունեք ու անձեռնմխելի՞ եք՝ խոսում եք այն, ինչ ուզո՞ւմ եք:
Մեկ-երկու պատգամավոր որ մանդատից զրկվի ու պատիժ կրի, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի, ու քաղաքական համար մեկ հարթակը քուչի բեսեդկի չի վերածվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել