Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր է տարածվել, որ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընկերություն է անում 25-ամյա երիտասարդի հետ։ BlogNews-ի հետ զրույցում Ալինան ասաց, որ նման բան չկա։

«Մենք շատ մոտ ընկերներ ենք։ Ես նրա նման շատ ընկերներ ունեմ, որոնց հետ նկարներս կան և՛ «Facebook»-ում, և՛ «Instagram»-ում։ Ես շատ նկարներ ունեմ իմ բոլոր գործընկերների, դերասան և ոչ դերասան ընկերների հետ։ Եթե նա շոու բիզնեսի մարդ չէ, նրա էջում նկար են տեսել, մտածել են՝ ինձ հետ կապ ունի»,- ասաց Ալինան և շեշտեց, որ դա զրպարտություն է։

«Առանց հասկանալու մարդու անձնական կյանք են ներխուժում։ Դա շատ ստոր քայլ է։ Ի՞նչ իրավունքով են ներխուժել իմ անձնական կյանք։ Նման բան չկա։ Ի՞նչ իրավունքով են մարդու անձնական կյանքը բացեիբաց ներկայացնում՝ առանց հասկանալու, թե այդ մարդն իրականում ով է»,- ասաց Ալինան, ով շատ զայրացած էր հրապարակման համար և պատրաստվում է դատական գործ սկսել։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել