Հիշում եմ՝ Քոչարյանի օրոք էլ մի հատ փոխեցին Սահմանադրությունը: Էն ժամանակ ես կողմ քվեարկեցի, որ՛տև լսեցի դաշնակներին ու վստահեցի (երեխա էի), որ իբր Արցախի հարցին կօգնի, էս կանի, էն կանի... Գնացի, պիոների պես ու այո քվեարկեցի:

Բայց հենց քվեարկելու ընթացքին, երբ տեսա, թե ինչքան դատարկ են ընտրատարածքները և հետո, երբ պարզվեց, որ «ժողովուրդը» միաձայն «այո» էր ասել, հասկացա, որ քցեցին:
Հանրաքվեն անցել էր խայտառակ խախտումներով, լցոնումներով, շաաատ քիչ մասնակցությամբ: Վենետիկենք ու այլ մեր լավն ուզողները իհարկե շատ լավ գիտեին դրա մասին, բայց միաբերան հիացած էին մնացել ժողովրդավարության այնպիսի բարձր աստիճանից, ինչպիսին այդ օրը տեղի ունեցավ ՀՀ-ում: Դե պետք էր, որ էդ Սահմանադրության էդ կոնկրետ կետերը փոխված լինեին... Նախագահին կարծեմ լիազորություններ տվեցին միանձնյա ստորագրելու ազգային նշանակության փաստաթղթեր, ընտանիքի մասին հոդվածի բոլտերը մի քիչ թուլացրին և այլն:

Բա ընդդիմությունը, ընդդիմությունը...


Ու պայմանավորվածություն կար ընդդիմության հետ, որ պիտի այսպես ասած բոյկոտեին: Էն ժամանակ ընդդիմություններից ազգս դեռ էս աստիճանի զզված չէր, էն ժամանակվա որքան էլ որ տարօրինակ հնչի գեղամյանական ընդդիմության հավաքներին կոնկրետ քանակի մարդ էր հավաքվում: Ու եթե մարդկանց ասվեր՝ դեմ քվեարկեք, էդ փոփոխությունները կտապալվեին:
Հետևաբար, մեր հերթական ազնվաբարո ընդդիմությունը «որոշել էր» բոյկոտել, այսինքն՝ նրանց դերն էն ժամանակ էդ էր: 


Հիմա քիչ մը այլ է: Հիմա ընդդիմությունը տեղով գլխաքանակ չի: Հիմա հազվադեպ կհանդիպես ադեկվատ մարդու, որի սիրտը ընդդիմություն կոչվածից էլ չխառնի էնքան, ինչքան իշխանություն կոչվածից:

Հետևաբար, հիմա պատկերն էլ ուրիշ է: Հիմա երևի պայմանավորվել են, որ ընդդիմությունը պիտի կատաղի մարտեր տա հանուն վաղվա Հայաստանի: «Ոչ»-ի ճակա՞տ, էդպե՞ս են ասում... Հիմա երևի պայմանավորվել են, որ պիտի ճակատները ԱԺ-ի ճաղերին ու ոստիկանական մեքենաներին տան, որ էս հոգնած ընդդիմությունը գոնե ինքն իր աչքին կատաղի երևա:

Նայելով Բորյայի նկարները ու կարդալով էսօրվա դեպքերի պատմությունը՝ համոզվեցի դրանում: Նույնիսկ երեսփոխանի են բռնել, բաց թողել, լօլ: Թրոլլինգը էս ա՞: Լավ էլ ստացվեց:

Իսկ ե՞ս... Ես երևի կարհամարհեմ իմ քաղաքացիական պարտքն ու ուղղակի չեմ մասնակցի էս հանրաքվեին: Նույնիսկ հստակ գիտակցելով, որ չմասնակցելու դեպքում շանս եմ տալիս հանրաքվեների ու ընտրությունների տաղանդավոր նկարիչներին իմ անունից պետքական նկարը նկարել:
Սա պոֆիգիզմ չի, սա ապատիա չի: Սա խորը զզվանք է քաղաքականությունը ներկայացնող բոլոր ուժերի, կուսակցությունների ու անհատների հանդեպ:

Ներող հայրենիքս: Էս անգամ էլ սենց: Եթե մինչ հանրաքվեն ինչ-որ լուրջ բան չփոխվի, իհարկե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել