GalaTV.am-ը գրում է․
Հոկտեմբերի 11-ին շարունակվեցին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում: Օրվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա դեռ 1992թ.-ից երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Բուրունդիի արտգործնախարարը նշեց, որ իր երկրի մի շարք քաղաքացիներ ավարտել են Հայաստանի ԲՈՒՀ-երը և այժմ իրենց նպաստն են բերում երկրի զարգացմանը։
Էյմե Ալան Նյամիտվեն ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները, կարևորեց տարբեր միջազգային կառույցների, նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու արտգոծնախարարությունների միջև պարբերական խոհրդակցությունների անցկացման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, կարևորվեց իրապայմանագրային դաշտի ձևորումը, առևտրատնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացմանը: Կողմերը նաև մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։
Նախարարը Նալբանդյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդն ու նշանակությունը: