
ArmLur.am-ը գրում է․
Որքան էլ մայրաքաղաքի՝ իրենց տաքուկ աշխատասենյակներում վերամբարձ ճառերով հայրենասիրությունից խոսող պաշտոնյաները հավաստիացնեն, թե մեր սահմաններն ամուր են, իսկ սահմանագոտու բնակիչներն էլ անկոտրում, այդուհանդերձ դժվար է չտեսնել, որ ադրբեջանական գնդակոծությունների պատճառով սահմանագոտին հետզհետե դատարկվում է: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդային տարիներին ուներ շուրջ 700 աշակերտ: Այդ տարիներին, խորհրդային ինտերնացիոնալ ավանդույթների համաձայն, Կոթիի դպրոցը բարեկամացել էր Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլիի դպրոցի հետ եւ պարբերաբար կայանում էին բարեկամական փոխայցեր:
Ադրբեջանական գնդակոծությունների պատճառով սահմանագոտին հետզհետե դատարկվում է Կարդացվել է 49 անգամՏարածելՏպել14:01 | Հոկտեմբեր 11 2015 Որքան էլ մայրաքաղաքի՝ իրենց տաքուկ աշխատասենյակներում վերամբարձ ճառերով հայրենասիրությունից խոսող պաշտոնյաները հավաստիացնեն, թե մեր սահմաններն ամուր են, իսկ սահմանագոտու բնակիչներն էլ անկոտրում, այդուհանդերձ դժվար է չտեսնել, որ ադրբեջանական գնդակոծությունների պատճառով սահմանագոտին հետզհետե դատարկվում է: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդային տարիներին ուներ շուրջ 700 աշակերտ: Այդ տարիներին, խորհրդային ինտերնացիոնալ ավանդույթների համաձայն, Կոթիի դպրոցը բարեկամացել էր Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլիի դպրոցի հետ եւ պարբերաբար կայանում էին բարեկամական փոխայցեր: Այժմ Կոթիի միջնակարգ դպրոցում սովորում է 205 աշակերտ: Կոթի գյուղի սահմանամերձ ավելի քան 1000 հա ամենաբերրի հողերը չեն մշակվում ադրբեջանական գնդակոծությունների վտանգի պատճառով: Սոցիալական ծանր պայմանների եւ ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների հետեւանքով Կոթիից վերջին 25 տարում մեծ արտագաղթ է եղել: Կոթեցիները սահմանագոտուց հեռանալով՝ բնակություն են հաստատել Հայաստանի եւ արտերկրի տարբեր բնակավայրերում: Սեպտեմբերի վերջին ադրբեջանական գնդակոծությունները Կոթիից արտագաղթի նոր ալիքի պատճառ են դարձել: Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանի (Վանո Սիրադեղյանի եղբոր որդու) խոսքերով՝ ադրբեջանական վերջին գնդակոծությունների հետեւանքով գյուղի միջնակարգ դպրոցից հեռացել, այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ: Բացի այդ` դպրոցի տնօրենի վկայությամբ՝ Կոթիից աշակերտներ կան, ովքեր այժմ այլ բնակավայրերի դպրոցներում են սովորում, սակայն Կոթիի դպրոցից իրենց փաստաթղթերը չեն տեղափոխել:
Շարունակությունն՝ այստեղ



