է՜, հայ ՃՈ ոստիկան, այս ի՜նչ օրն ես ընկել: Նոր խցանումից նյարդայնացած խախտում արեցի և երբ արդեն հատել էի հոծ գիծը, նկատեցի ոստիկանության մեքենան, որը առանց տարբերակող լույսերը միացնելու քշեց իմ ուղղությամբ: Կանգնեցի և ժպտալով իջա մեքենայից, քանզի արդեն հասել էի: Ասացի գիտեմ, որ խախտում եմ արել, կարող եք արձանագրել, բայց ես էլ ուզում եմ ձերը արձանագրել: Ինչո՞ւ եք թաքնվում և չեք կատարում նախարարի հրամանը, ըստ որի՝ երեկոյան ժամերին պետք է ազդանշանային լույսերը միացված լինեն: Ասաց. «Ես տենց բան չեմ լսել: Հեսա կարձանագրենք, կիմանաս»,-ասաց: Ես էլ Ֆեյսբուքում կարձանագրեմ:
Ես ի սկզբանե ընդունել եմ իմ խախտումը, ուղղակի մի թաքնվեք:
Հիմա ամենահետաքրքիրը՝ մի ոստիկանը սկսում է արձանագրել, մյուսը սկսում է հարցել տալ, շեշտում է, որ ինքը տենց բան չի ասել: Որ այդ ոնց եմ ես տեսել իրենց, եթե անջատած է եղել ու այդ ամենը ինքը հեռախոսով ձայնագրում է: Եվ մտնում եմ բառախաղի մեջ :))))))) Իմ ուղիղ հարցին՝ միացրած է եղել, թե ոչ, պատասխանում է՝ չեմ հիշում: Ասում ա մեզ շանտաժ մի արա: Մոտենում եմ ստորագրելու իմ տուգանքը, տեսնեմ մյուս ոստիկանը նույնպես թաքուն տեսագրում է հեռախոսով: Ասում եմ՝ ինչն եք նկարում, ասում ա՝ ակտս: ))) Մի խոսքով մի թատրոն: Շամշյանը տենց չէր կարա նկարեր: Սենց որ գնա, ՃՈ ակադեմիայում նոր առարկաներ են ուսուցանվելու` օպերատորություն և մոնտաժ: Ես հատուկ չեմ նշում բորտի համարը: Ողղակի ուզում եմ, որ պ-ն նախարարը, որին ես բավականին լավ եմ վերաբերվում, ևս մեկ անգամ զգոնության կոչ անի:
հ.գ. Նկարի բորտը ոչ մի կապ չունի նյութի հետ:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=256298614497202&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել