Բոլորը բացում են աչքերը, և առավոտը բարի չէր Մելքումյան Միքայելի համար:
Ժողովուրդ, հիշո՞ւմ եք մի քանի շաբաթ առաջ ԲՀԿ-ական էլիտայի այս պսպղան ներկայացուցչի փառահեղ հարցազրույցը, որտեղ սույնը, կատաղելով լրագրողի մերկացնող հարցերից, դուրս հրավիրեց վերջինիս: Իսկ լրագրողի հարցրածը ի՞նչ էր որ: Հիմնականում ստից բաներ էին: Աղջիկը խնդրում էր պարզաբանում տալ կաշառակեր դասախոս լինելու՝ Մելքումյանի շուրջ ձևավորված միֆերի և պետգույքի կառավարման փոխնախարար եղած տարիներին պարոնի սեփականաշնորհած գույքի մասին: Հարցազրույցից բնականաբար պարզվեց, որ Մելքումյանը կայնքում մի կոպեկ կաշառք չի վերցրել ու ոչ մի աչք ծակող գույք չի սեփականաշնորհել: Լսեցի՞ք, երբեք չի սեփականաշնորհել: )
Բայց արի ու տես՝ Մելքումյանը այնքան էլ անկեղծ չէր գտնվել: Ծիծաղս էլ է գալիս ասեմ, բայց միլիոնատեր Մելքումյանը, ամոթն ու աբուռը կորցրած, սեփական հեռախոսահամարն է փակցնում իր տարածքների վրա ու անձամբ է պայմանավորվում վարձակալության հետ կապված: Դա հերիք չի, մի հատ էլ կլիենտներին հրավիրում է ՀՊՏՀ-ի իր ղեկավարած ամբիոնը բանակցելու:
Ապտակեք ինձ՝ ուշքի գամ, խնդրում եմ ))))))
Չգիտեմ՝ Մելքումյանը սեփական ժլատությա՞ն պատճառով գործակալ չի պահում, որ բանակցի մարդկանց հետ, թե՞ ոչ մեկի պարզապես չի վստահում, բայց որ детский мат եղավ, դա հաստատ: