Ներկայիս քաղաքական հարթակում տեղի են ունենում հետաքրքիր քաղաքական վերադասավորումներ և ստեղծվում են նոր քաղաքական կոմբինացիաներ, որի վառ օրինակը «Ոչ»-ի ճակատի ձևավորումն է. այս ենթատեքստում ինչ որ առումով կարելի է համարել նաև «Հայկական վերածնունդ» միավորման ձևավորումը: Սակայն «Հայկական վերածնունդի» ձևավորումն իրենից ներկայացնում է փոքր կալիբրի խմբերի միավորում, քանի որ բացի ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ»-ում ոչ մի լուրջ և հասարկությանը հայտնի ուժ չկա:
Բացի այդ «Հայկական վերածնունդը՝ ի դեմս ՕԵԿ-ի, նույնիսկ «Ոչ»-ի ճակատի մեջ չի մտել: Թերևս պատճառը այն է, որ «Ոչ»-ի ճակատում ընդգրված ուժերը և մյուս քաղաքական կուսակցությունները անվստահությամբ են մոտենում Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ՕԵԿ կոչված «քաղաքական երևույթին», որը բազմիցս ի ցույց է դրել իր իներտությունը՝ քաղաքական իմաստով:
Ավելին՝ ընդդիմադիր դաշտի շատ կուսակցություններ գրեթե խորշում են ՕԵԿ-ից, ինչի հետևանքով Բաղդասարյանի քաղաքական միավորումը քշվել է մի մութ անկյուն և հայտնվել է ժողովրդի վստահության սանդղակի ամենաստորին հատվածում:
Ա. Բաղդասարյանն իր գետնին հավասարեցված վարկանիշը վերականգնելու նպատակով էլ նախաձեռնում է «Հայկական վերածնունդ» միավորումը՝ ՕԵԿ-ը աստիճանաբար տրանսֆորմացնելով «Հայկական վերածնունդի», սակայն փորձը ցույց է տալիս, որ Բաղդասարյանի «գեղի կլուբը» լուրջ քաղաքական գործոնի վերածվելու այնքան շանս ունի, որքան որ Աբու Բաքր ալ Բաղդադին` Բաղդադի խալիֆ դառնալու: Ա. Բաղդասարյանը լավագույն դեպքում, եթե վա բանկ գնա, կարող է հաջողել ստեղծել սեփական մռայլ անցյալից օբիժնիկ մնացածների «կամեդի կլաբը»: