Երեկվանից ֆեյսբուքի հիմնական քննարկման թեման ՀՀ էկոնոմիկայի նախարար խիստ անտակտ և նույնիսկ կարելի է ասել լկտի արտահայտությունն էր՝ արված ազգաբնակչության հասցեին։ Թերթերից մեկին տված հարցազրույցում, Ճշմարիտյաը պնդել էր, որ Հայաստանը տնտեսական աճ է գրանցում, իսկ եթե բնակչությունը դա չի զգում իր մաշկի վրա, ապա մաշկի խնդիր ունի։ 



Գուցե այս հայտարարությանը կարելի կլիներ վերաբերվել, որպես ստանդարտ հիմարություն, որը հատուկ է ասենք Շմայսին, կամ Թոխմախի Մհերին, ՀՀԿ, կամ էլ ԲՀԿ տարածքային մարմնի ղեկավարի, Կարեն Ավագյանին ի վերջո, բայց նման հայտարարություն արել է նախարար մարդ, ընդ որում, հենց այն ոլորտի նախարարը, որը այդ աճի համար ոչ միայն պատասխանատու է, այլև պարտավոր է իմանալ իրական պատկերի մասին։

Երևի թե Կարեն Ճշմարիտյանին ծույլիկ ուսանողի պես պետք է ծամես՝ դնես բերանը, որ հասկանա իրական իրավիճակը, ուստի չզլանանք ու անենք դա։ Պարոն Ճշմարիտյանը հավանաբար տեղյակ չէ, որ եթե բնակչության եկամուտներն ավելի դանդաղ են աճում, քան գնաճն է, եթե տրանսֆերտները տարեցտարի կրճատվում են, նվազում է նրանց գնողունակությունը, թանկանում են կոմունալ ծառայությունները, ապա անհասկանալի է, թե ինչպես պետք է այս ժողովուրդը տնտեսական աճ զգա իր մաշկի վրա։ Տնտեսական քաղաքականության ողջ անտաղանդությունն ու հանցավոր ոչ պրոֆեսիոնալիզմը, որը դրսևորվում է մեր կառավարության կողմից տարիեր շարունակ մենք միշտ զգացել ու զգում ենք, իսկ այ տնտեսական աճ, այն էլ այս տարի՝ կներեք, բայց ոչ։

Տնտեսական աճ կարող են զզգալ միայն պարոնայք Ճշմարիտյաններն ու այլ կոռումպացված և նախկինում այս երկիրը թալանած այլ բարձրաստիճան այրեր, իսկ այ մենք՝ հասարակ մահկանացուներս դա զգալ չենք կարող։ Սակայն մենք կարծես թե դրան համակերպվել ենք ոււ դա ձեռք է տալիս իշխանություններին։ Իսկ այ ժողովրդի գազազեցնելը ամենևին չի մտնում իշխանության շահերի մեջ, հենց դրա համար էլ Ճշմարիտյանին ու Ճշմարիտյանի պես բթամիտ հռետորներին պետք է փայտով քշել իշխանության վերին օղակներից, որպեսզի նույն իշխանությունները խնդիր չունենան, այլ ոչ թե ակնկալել, որ նա հրաժարական կտա։ Դա չի լինի ու չի լինի մեկ պարզ պատճառով․ Ճշմարիտյանն ու իր նմանները իրոք մաշկի խնդիր ունեն՝ իրենցը պադոշից ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել