Այսօր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը սկսեց խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունումը: Համաձայն ընդունված կարգի, ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրահամակարգով գրանցման փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացվում մարտի 12-22-ը: Բայց ինչպես տեսնում ենք դեռ ոչ ոք չի շտապում փաստաթղթեր ներկայացնել: «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը հայտնի կլինի միայն մարտի 18-ին կայանալիք խորհրդի նիստից հետո: ՕԵԿ-ում դեռ չեն ավարտվել ցուցակի կազմման աշխատանքները: «Բարգավաճ Հայաստան»-ում և ՀԱԿ-ում դեռ անորոշ վիճակ է, այնտեղ ևս ցուցակները դեռ պատրաստ չեն...Հուսանք մինչև ամսի 22-ը կկողմնորոշվեն և ցուցակներ կազմելու այդչափ պատասխանատու գործը չի մնա վերջին պահին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել