Հայտնի մարդիկ պետք է արդեն սովորած լինեն, որ նրանց յուրաքանչյուր արաք դառնում է սուրճի բաժակի շուրջ քննարկման թեմա: Ինչ եմ ուզում ասել՝ հենց այդպիսի քննարկման թեմա դարձավ, երբ ծանոթներիցս մեկը, ով աշխատում է օդանավակայանի այն բաժնում, որտեղ ուղեկցում են ուղևորներին, պատմեց մեր մի քանի հայտնիների պահվածքի մասին: Շատերն գիտեն, որ Նազենի Հովհաննիսյանը և Սոֆի Մխեյանը մոտիկ  ընկերուհիներ են և հաճախ են միասին մեկնում ինչպես հանգստի, այնպես էլ հյուրախաղերը: Պարզվում է՝ աղջիկները բավականի աստղային են իրենց պահում, նախ չեն բարևում աշխատակիցներին, հետո էլ ինչպես ասում են ձև բռնած են: Նույն կարգավիճակում են նաև քույրեր Սոֆյա և Մայա Պողոսյանները

Հիմա ամաենահետաքրքիրը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը միշտ արտերիկի մեկնելիս նախընտրում է անցնել VIP գոտով: Իհարկե դրա համար նա վճարում է հավելյալ 50.000 դրամ և նրան Mercedes Vento մեքենան տանում է մինչև ինքնաթիռ: Իհարկե մենք չենք հասնակում նման ճոխությունները, բայց դա փաստորեն հատուկ է հայտնիներին:

Դե էլ չասեմ Սիրուշոյի մասին, ով համարվում է նախագահական ընտանիքի անդամ և անցնում է միայն նախագահակ գոտով:

Հիմա պատմեմ Նունե Եսայանի մասին, ով վերջերս մեկնում էր ԱՄՆ, ամուսնու Ավո Խալաթյանի հետ: Նունեն այնքան էր արտքնապես փոխվել, որ աշխատողները հազիվ են ճանաչել երգչուհուն: Նա գլխարկով է եղել և երբ խնդրել են հանել գլխարկը՝ Նունեն հրաժարվել է:

Այս ամենն ավարտենք բարի և դրական նոտայով, փաստորեն Միհրան Ծառուկյանին գովեցին, երգիչը բացի ժպտալուց, նաև բարևում է աշխատակիցներին և համաձայնվում լուսանկարվել: Մի քիչ համես եղեք և հիշեք, որ ձեզ միշտ հետևում են հազարովոր աչքեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել