Ջերմելս, ցավոք, խանգարեց ներկա լինել ԱԺ այսօրվա նիստին ու բաց թողեցի Լևոն Զուրաբյանի ելույթը: Հիմա նայեցի ու ջերմության մեջ բարձր ծիծաղում եմ, ու ստիպված էի ընտանիքիս անդամներին բացատրել, թե ջերմից չէ, որ այսպես ծիծաղում եմ:
Պարոն Զուրաբյանն այնպես «բորշեց» տեղեկատվական դաշտի ու դրա կառավարման մասին իր պատկերացումներում, որ բացի քրքրջալուց, այլ բան չի մնում անել: Հիմա հասկացա, թե ինչու են ՀԱԿ-ի մեր գործընկերները ամեն ինչում այդպես ձախողում. նրանք նույնիսկ ի վիճակի չեն տեղեկատվական դաշտի պես հսկա համակարգի մասին իրական տեղեկատվություն ստանալու: Իսկ իրականության հետ կապ չունեցող հեքիաթների հիման վրա ռազմավարություն մշակելը անխուսափելիորեն բերելու էր նրան, ինչին բերել է:
Որպես Հանրայինի լրատվական ծառայության նախկին պատասխանատու, ես ծիծաղում եմ այդ ոլորտի մասին Ձեր «գիտելիքների» վրա, պարո՛ն Զուրաբյան:
Հ.Գ. Արիկ Սաղաթելյանին կարող էիք այստեղ հանգիստ հարցնել, նա ժլատ մարդ չէ՝ նորմալ կբացատրեր, որ մթան մեջ չմնայիք: